ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՀՀ քաղաքացիներին «էշ» ու «ոջիլ» անվանելուց հետո իրանահայերի ակցենտն է «գեղցու» անվանում

ՀՀ քաղաքացիներին «էշ» ու «ոջիլ» անվանելուց հետո իրանահայերի ակցենտն է «գեղցու» անվանում
21.05.2025 | 11:02

«Ազնվական, մակարդակով, կիրթ ու կրթող» «առաջին տիկինը», ժողովրդին «էշ» ու «ոջիլ» անվանելուց հետո, հիմա էլ իրանահայի ակցենտն է «գեղցու» ակցենտ որակում։

Գյուղում ծնվելը, ապրելն ու արարելը ամոթ բան չէ։

Եթե գյուղում ծնված ու ապրած լինեի, հաստատ դրա համար վատ չէի զգալու, իսկ ա՛յ գավառական լինելը, քառակուսի գավառամտությունը, ա՛յ դա իրենց էությունն է։

Իրանի քաղաքակրթությանը, իրանահայերի ունեցած հարուստ պատմամշակութային ժառանգությանը և ապրելակերպին, նիստուկացին ծանոթ մարդկանց մոտ միայն ծիծաղ կարող է առաջացնել իրենց բնակավայրը գյուղ ու իրենց «գեղցի» անվանելը։

Հավելեմ՝ անձը, որին վիրավորում է, բնակվում է

ԱՄՆ-ում և ոչ Իրանում։

Ըստ սրա, ԱՄՆ-ն էլ է գյուղ։

Պառակտելը հենց այսպես է լինում․ իրանահայի ակցենտը ծաղրել, արևմտահայերին «աղբբբար» ասել, արցախցու հանդեպ ատելություն սերմանել, գյումրեցուն ու երևանցուն իրար թշնամի սարքել, ու այսպես շարունակ․․․

Հայաստանը ձեր սեփականությունը չէ ու ձեզ չի պատկանում։

Որպես ՀՀ֊-ի ու հայության թշնամիներ, ինչքան էլ ատելություն տարածեք ու պառակտություն մտցնենք, հայրենիքի հանդեպ զգացածը մնում է անփոփոխ։

Ձեզ չի հաջողվի մեզ հիասթափեցնել ու լռեցնել։

Իսկ դուք ստանալու եք այն, ինչին արժանի եք:

Մեղրի ՂՈՒԿԱՍՅԱՆ

Լրագրող, հաղորդավար

Ծննդավայրը` Իրան

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ